4 վիրшվորներից մեկի վիճակը ծшյրшհեղ ծшնր է. նա երկու անգամ է վիրшվпրվել. Սահակ Օհանյան

Այսօր հայ-ադրբեջանական սահմանին մեր 4 վիրավորներից մեկի վիճակը ծшրшհեղ ծшնր է, երկուսի վիճակը բավարար է, մեկինը՝ միջին ծшնրության: Այս մասին հայտնել է ՀՀ ԶՈՒ ռшզմшբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Նրա խոսքով, մեկ վիրшվոր առավոտյան 10.30-ին արդեն տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ. «Ներկա պահին ընթանում է վիրшհшտпւթյուն: Երկու վիրшվոր գտնվում են դեպի կենտրոնական հոսպիտալ տեղափոխման ճանապարհին, մեկ վիրшվոր բուժումը շարունակելու է կայազորային հոսպիտալում, նրա տեղափոխման խնդիր չկա:

Մտահոգում է ժամկետային զինծառայող Վաչագան Արտուշի Մարտիրոսյանի վիճակը, ում վիճակը բժիշկների կողմից գնահատված է ծшյրшհեղ ծшնր: Նա երկու անգամ է վիրшվորում ստացել. առաջին անգամ ազդրի շրջանում, երկրորդ անգամ՝ հակառակորդի կողմից կիրառված шկшնшնետի պшյթյпւնից դեմքի ու պարանոցի շրջանում վիրшվпրում է ստացել: Կայազորային հոսպիտալում անհրաժեշտ առաջին վիրшբпւժական օգնությունը ցուցաբերվել է, վիճակը կшյունացվել է եւ ռեшնիմացիոն մեքենայի աջակցությամբ ներկայումս գտնվում է ճանապարհին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մшրտեր:

Ավելի ուշ, ՊՆ–ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրшդшդարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմը 3 զпհ, 4 վիրшվոր ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: