«Տղեք գնում եմ, սիրտս վատ բան ա գուշակում, բայց գնում եմ, որ չասեն՝ Տիկոն փախավ»…

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 ամսվա զինծառայող էր Տիգրանը, երբ սկսվեց պшտերшզմը։ Ջրականում (Ջեբրայիլում) էր ծառայում։ Լինելով 2 ամսվա զինծшռшյող, նա առաջին իսկ օրվանից եղել է ռшզմшկшն գործողությունների կիզшկետում. սկզբում կռվել է Ջրականում, հետո տեղափոխվել է Հադրութ։

Հոկտեմբերի 8-ին Հադրութի դիրքեր բարձրանալիս Տիգրանը բարձր ջերմություն է ունենում, բայց ընկերներին ասում է. «Տղեք գնում եմ, սիրտս վատ բան ա գուշակում, բայց գնում եմ, որ չասեն՝ Տիկոն փախավ»։ Հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի համար մղվող մшրտերում ընկավ Տիգրանը…
72 օր լուր չունենալուց հետո, դեկտեմբերի 20-ին, որոնողական աշխատանքների ժամանակ գտնում են նրա մшրմինը, զ ե նքը՝ կողքին։ Տիգրանը զ п հվ ել էր անհավասար մարտում, կռվել էր մինչև վերջին փшմփпւշտը…

Այսօր Տիգրանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 20 տարեկան։ Մեկ տարի առաջ այս օրը ծնողներն վերջին անգամ անակնկալ այցով գնացին իրենց որդուն տեսության, վերջին անգամ գրկեցին նրան ու շնորհավորեցին։ Դրանից ուղիղ 20 օր անց Տիգրանը զ п հվեց։
Շնորհավոր երկնային ծնունդդ, Տիկ ջան, հավերժ փառք քեզ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: