Տաքսի նստելուն պես վարորդին զգուշացրեցի, որ 10 000-անոց թղթադրամ է մոտս ու ավելացրեցի…

Էլյա Համբարձումյանը գրում է. Անուշ լինի։ Տաքսի նստելուն պես վարորդին զգուշացրեցի, որ մոտիս մանրադրամը կարող է չբավականացնել վճարմանը, իսկ եղածն էլ խոշոր ․10 000 -անոց թղթադրամ է։ Պատասխանեց, որ մանր չունի, բայց մի բան կմտածի։ Զրուցելով գնացինք՝ ճանապարհին

փնտրելով խանութ, որտեղ կարող էինք մանրել գումարը։ Վերջապես երևաց «Սուպերմարկետ» ամպագոռգոռ անվանումով մի փոքրիկ խանութ։ Վարորդին խնդրեցի ,որ ի՛նքը մոտենա մանրելու ու ավելացրեցի․ -Տղա ջան, մի հատ էլ սառը հանքային ջուր գնեք, խնդրում եմ, անտանելի ծարավ եմ։

Վարորդը վերադարձավ, ինձ մեկնեց սառը հանքայինն ու չմանրված թղթադրամը։ -Մանր չունեին։ -Վայ, բա հանքայինը․․․ -Անուշ խմեք։
Մտածեցի, որ, մեկ է մանրելու ենք ու անպայման ջրի գումարն էլ կտամ։ Մեծ բավականությամբ ըմբոշխնեցի կենարար սառը։ Չերկարացնելու համար ասեմ,որ այդպես էլ չմանրեցին չարաբաստիկ 10
000-ը;

Հասանք տեղ, մոտս եղած մանրադրամը չնչին տարբերությամբ բավականացրեց ուղեվարձը վճարելուն, բայց ջրի համար՝ չէ։ Մեղավորության զգացողությամբ երիտասարդին ասացի այդ մասին։ — Էդ ի՞նչ եք ասում։ Նույնիսկ, եթե մանրեին էլ ,ուրեմն ես պետք ա փող վերցնեի՞ ջրի համար։ Հաշվենք՝ մամաս ա ծարավել։

Լավ ա, մի նեղվեք,հանգիստ գնացեք, անուշ լինի։
Այդ հանդիպումից երիտասարդը օրհնանքս տարավ, ես՝ շնորհակալության զգացումը, որ ինձ մի անծանոթ տղա համամետեց իր մոր հետ։ Էլյա Համբարձումյան:

Понравилась статья? Поделиться с друзьями: