«Վե՛րջ, սա խայտառակություն է. ադրբեջանցիները դիրքեր են տեղակայում»․ Տիգրան Ուրիխանյան

«Վե՛րջ, սա խայտառակություն է. ադրբեջանցիները դիրքեր են տեղակայում»․ Տիգրան Ուրիխանյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վե՛րջ։ Սա խայտառակություն է։ Ադրբեջանցիները դիրքեր են տեղակայում ՀՀ տարածքում։ Սա չի՛ կարող լինել հանդուրժելի, չի՛ կարող լինել թույլատրելի։ Մարդի՛կ, ուշքի եկեք, մտան մեր տուն։ Մենք անհապաղ սկսելու ենք քաղաքական գործընթաց, որի միակ նպատակն է լինելու դիմագրավել տեղի ունեցող ընթացքին։ Անհրաժեշտ է շտապ միավորվել բոլորով, ովքեր կեղտոտ խաղի մեջ չեն»։

Понравилась статья? Поделиться с друзьями: