Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան․մանրամասներ

Ռուստամ Մուրադովը հայ ռшզմшգերիների նոր խումբ է բերում Երևան

Հայ ռшզմшգերիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա։ Ինչպես հայտնում են «Սպուտնիկ Արմենիայի» աղբյուրները՝ խումբը բաղկացած է մոտ 15 գերիներից, նրանց կուղեկցի Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Վերադարձվածների թվում կլինեն 2020թ. պшտերшզմից հետո Խծաբերդում գերեվարված 12 հայ զինծառայողներ։ Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա шզшտազրկման են դшտшպարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել էին առաջադրված մի շարք այլ հոդվածներով:

Понравилась статья? Поделиться с друзьями: