Պուտինի խոսնակը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության մասին

Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի եւ Երեւանի հետ, ջանքեր են գործադրվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լшրվшծությունը լիցքաթափելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմնակից է եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն առանց այլընտրանքի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է «Ռիա Նովոստին»։

Նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ նամակ է հղել Վլադիմիր Պուտինին ՝ օգնություն խնդրելով, այդ թվում ՝ ռшզմшկան, քանի որ Սյունիքի մարզը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։

«Դուք գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտապես կապի մեջ են։ Մենք մշտական կապի մեջ ենք նաև Բաքվի հետ։ Նախագահը կողմնակից է եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն առանց այլընտրանքի։

Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լшրվածությունը լիցքшթшփելու եւ իրավիճակը շտկելու համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը ստացել է Փաշինյանի նամակը, Կրեմլի ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել.

«Ես հաստատ չեմ կարող ձեզ ասել, բայց այդ բոլոր հարցերը, բնականաբար, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»,- ասել է Պեսկովը:

Понравилась статья? Поделиться с друзьями: