ՊՆ-ը մեկնաբանել է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը

ՊՆ-ը մեկնաբանել է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը:

«Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ մենք չունենք»,- «Արմենպրես»-ին ասել են ՀՀ ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ hraparak.am-ը գրել էր․

«Մեր հավաստի տեղեկություններով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում շուրջ 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանման առիթներից մեկն էլ հայ զինվորների վերադարձի հետ կապված հարցերը քննարկելն է եղել։

Մեզ պատմեցին, որ հայ զինվորները պ шտերшզմի թեժ օրերին հատել են Իրանի պետական սահմանը և այդ ժամանակվանից գտնվում են այնտեղ՝ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում եւ ինչ կարգավիճակով։ Մեզ ասացին նաև, որ հայ զինվորների վերադարձի հետ կապված Իրանը ինչ-ինչ նախապայմաններ է ներկայացրել հայկական կողմին՝ ադրբեջանական օրինակը, փաստորեն, վարակիչ է եւ նրանք էլ են փորձում օգտվել «գ երիներ» ունենալու հանգամանքից։

Понравилась статья? Поделиться с друзьями: