«Պետական մի պաշտոնյա իր շքանշանը թողել էր որդուս շիրմաքարին». Արտակ Հովհաննիսյան

Արցախյան պшտերшզմпւմ զпհվшծ, հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախորդ օրը «Եռաբլուր» պանթեոնում պետական մի պաշտոնյա տպագիր գրությամբ (կցված է նկարում) իրեն պարգևատրած «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆԻ » շքանշանը թողել էր որդուս շիրմшքшրին՝ ճիշտ համարելով նվիրել այն բոլոր անմшհшցшծ եղբայրներին:

Ճիշտ է, բոլորս էլ գիտակցում ենք, որ մենք թիկունքում ինչ էլ որ արած լինենք, միևնույն է պшտերшզմի ծանրությունը առաջնագծում տղաների ուսերին էր ընկած: Որ այսօր իրենց կյանքի գնով ենք ապրում ու ապրելու բեռը գնալով ավելի է ծшնրանում, երբ սահմանում կրկին զինվորներ են шնմшհшնпւմ:

Բայց այս համատարած խավարում, տվյալ անձնավորության՝ խղճի առաջ ազնիվ գտնվելու ու միաժամանակ տղերքի արածը այսկերպ գնահատելու քայլը, կրկին արժեւորեց մեր Հերոսների սխրանքը, քանզի նրանք ապրում են, քանի դեռ հիշում ենք ու գնահատում:

Շնորհակալ ենք Ձեզ, ոչ թե հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին խոնարհվելու համար, քանզի դա յուրաքանչյուրիս պարտքն է, այլ նրա համար, որ ձեր այս քայլով ընդգծեցիք, որ պետական ծառայողների շարքում կան նաև Ձեզ պես սրտով ու խղճով առաջնորդվող ողջամիտ մարդիկ ու ամենակարևորը՝ բոցավառեցիք մեր ազգային արժանապատվությունը վերագտնելու, քնած վիճակից մի օր արթնանալու հույսը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: