Չէէ՜, տու կուճիր (փոքրամարմին) մարդ ըս, տու կարել չըս Ավոն ինիս․․․փոքրիկ հետաքրքիր պատմություն Մոնթեի կյանքից

Մոնթեի մասին պատմությունները, հետաքրքրական դրվագները անթիվ են։ Փոքրամարմին, երիտասարդ տղայի մեջ անծայրածիր հայրենասիրություն կար, անասելի քաջություն, խիզախություն։ Նրա հերոսությունների մասին ականատեսները պատմում են և լսողներին թվում է, թե այն ֆիլմից է։

Արցախցիներն ուղղակի պաշտում էին նրան։ Առանց ճանաչելու վստահում ու իր անվամբ հպարտանում էին։ Ներկայացնում ենք մի պատմություն, որը դրա վառ ապացույցն է։ Մոնթեն տեսնելով , որ մարտունեցի մի կին իր այգում աշխատում է։

Մոտենում է և հարցնում՝ չի անհանգստանո՞ւմ, որ այս պшտերшզմի օրերին դուրս է եկել և հողի մշակությամբ է զբաղվում։ Վերջինս պատասխանում է, որ իրենք հանգիստ են, քանի որ առաջնագծում Ավոն է կանգնած և համոզված է, որ թշնամին սահմանը չի կարող հատել։

Մոնթեն հետաքրքրվել, թե ինչպիսին է այդ Ավոն։ Կինը նկարագրել է հերոսի քաջությունն ու խիզախությունը։ Մոնթեն ծիծաղելուց հետո հայտնում է, որ այդ Ավոն ինքն է։ Կինը զարմանում է և ասում․ «Չէէ՜, տու կուճիր (փոքրամարմին) մարդ ըս, տու կարել չըս Ավոն ինիս, Ավոն իրեք մետր բոյ օնե․․․»։

Առասպելական հերոս Ավոն տարեց կնոջ պատկերացումներում բոլորովին այլ տեսք ուներ։ Արցախցիները Մոնթե Մելքոնյանին Ավո են կոչում։ Շատ քչերն էին իմանում, որ Ավոյի իրական անունը Մոնթե է։

Понравилась статья? Поделиться с друзьями: