Նրանց ճանшչելը դժվար է․․․ Տեսեք, թե ինչպես են անճшնաչելիորեն փпխվել Թորիկն ու Անժելը տшրիներ шնց

«Կտոր մը երկինք» կինոնկարը ստեղծվեց Վ. Թոթովենցի «Բաց կապուտ ծաղիկներ» վիպակի հիման վրա:Նորից մի հայտնի ու սիրված ստեղծագործության է էկրանավորում: … Փալանչի Թորիկը, որ մեծացել էր ու արհեստ էր սովորել պատվարժան ընտանիքում, մի օր կանգնում է ստորացուցիչ փաստի առաջ`ոչ մի ընտանիք չի ուզում նրան աղջիկ տալ:
Նրա մայրը` Թորվանդան հուսահատ օրեր է ապրում, արհամարված է զգում իրեն նաև Թորիկը:

Եվ ահա մի սովորական օր,նա հայտնվում է ոչ սովորական մի տանը.. Եվ փոխանակ հետևելու ընկերոջ օրինակին` լուրջ գործով զբաղվելու, նա անընդհատ աղջկան խնձորներ է տալիս, սեր խոստովանում, ապա ձեռքից բռնած տանում տուն:
Թորիկը սիրահարվում է այդ աղջկան առաջին իսկ հայացքից: Սիրում է ոչ թե նրա համար, որ նրան աղջիկ չէին տալիս, որ Անժելան նրա վերջին հույսն էր,այլ ըստ Թորիկի, նման էակին իսկական սիրով չսիրելը հանցանք է, հսկա մեղք… Հենց այդ է վկայում ֆիլմի ֆինալը:

Կառքը սլանում է քաղաքի կենտրոնական փողոցով: Բացահայտ բեկրանքով է Թորիկը վարում կառքը, որի մեջ ծաղիկներով լի զամբյուղը գրկած իրենց երջանկությունն են վայելում նաև Թովնադան ու Անժելան…
Տեսարանը, որին ապշահար հետևում է քաղաքի հասարակությունը, ապտակի պես շառաչում է նրանց դեմքին: Ռեժիսուրայի այս հնարքը իսկ և իսկ մալյանական արվեստի փայլուն հղացում է:

Անժելի դերակատարի ԳԱԼԻՆԱՆ ԲԵԼՅԱՅԵՎԱՆ

Թորիկի դերակատարը Աշոտ Ադամյանը

Понравилась статья? Поделиться с друзьями: