Մթերքներ, որոնք շոգ եղանակին ուտելը վտանգավոր է

Շոգ եղանակին անհրաժեշտ է զերծ մնալ քաղցրավենիքից, սուրճից, աղի և ապխտած մթերքներից: РИА Новости-ին ասել է բժշկական առցանց ծառայության սննդաբան Մարգարիտա Մակուխան:

«Այս կերակուրները ծարավեցնում են և չեն հագեցնում: Բացի այդ, դրանք կարող են նպաստել ջրազրկմանը, բացասաբար ազդել աղիքային ֆլորայի վրա, իջեցնել իմունիտետը և կարող են ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ»,- բացատրել է նա:
Մասնագետը հիշեցրել է նաև, որ պաթոգեն բակտերիաները հատկապես արագ են բազմանում կրեմ պարունակող քաղցր մթերքներում:

Մակուխան խորհուրդ է տվել հրաժարվել ճարպային կերակուրներից, արագ սննդից և արագ ածխաջրերից. դրանք կարող են նպաստել քաշի ավելացմանը, քանի որ ակտիվությունը շոգ եղանակին նվազում է:
«Սուրճը նույնպես կարող է ջրազրկում և սիրտ-անոթային համակարգի վրա ճնշում առաջացնել, քանի որ այն ունի միզամուղ հատկություններ և մեծացնում է սրտի կծկումների թիվը», – հավելել է սննդաբանը:
Ալկոհոլը նույնպես վտանգավոր է, քանի որ շոգ եղանակին օրգանիզմի վրա նրա թունավոր ազդեցությունն աճում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: