ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Հրապարակում եմ տեսանյութը ու տեսնեմ՝ առավոտը ինչ պատասխան եք տալու». Արսեն Ղուկասյանին զայրացրել է Հ1-ի ապատեղեկատվությունը. 18+

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ զայրացած հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերությունը սուտ տեղեկություններ է տալիս, ինչի պատճառով ինքը հրապարակում է իր խոստացած տեսահոլովակը դшտшբժշկшկան կենտրոնի Աբովյանի մասնաճյուղից.

«Նստած Հ1 եմ նայում, ու մեկ էլ տեսնում եմ՝ ասում են, որ էդ մшրմինները պահված են եղել նորմալ պայմաններում, խնդիրը միայն եղել է անփույթ շարված վիճակը: Ես երեկ ասացի չէ՝ գոնե սսկվեք տեղներդ, զղջացեք, բայց էսօր կարում եք Հ1-ով ինտերվյու տաք, որ էդ վիճակը նորմալ էր: Հիմա հրապարակում եմ տեսանյութը ու տեսնեմ՝ առավոտը ինչ պատասխան եք տալու: Նկարել ենք մենք՝ ծնողներով, տեսել ենք մեր աչքերով: Ոչ մեկ չփորձի ասի՝ սուտ ա»:

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: