Հրատապ․ հակառակորդի զինծառայողներից մեկը մահացու հրազենային վիրավորում է հասցրել մեր զինծառայողներից մեկին՝ վնասելով վերջինիս թոքը

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ:

Ըստ Արմլուրի տեղեկությունների՝ 2 կողմերի միջեւ եղել է վիճաբանություն, միմյանց քաշքշել են, ինչի հետևանքով հակառակորդի զինծառայողներից մեկը մահացու հրազենային վիրավորում է հասցրել մեր զինծառայողներից մեկին՝ վնասելով վերջինիս թոքը:

ՊՆ-ն հաստատել է։
Արմլուրի տեղեկություններով՝ զոհվածը պայմանագրային զինծառայող էր, 30 տարեկան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վերին Շորժա բնակավայրի հատվածում հայ զինվորականները 2 դիրք առաջ էին գնացել:

Понравилась статья? Поделиться с друзьями: