Հրամայել է ազատ արձակել ադրբեջանցի գերիներին

hzham.am-ը գրում է․

Այս պահին բավականին լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում։ Վարդենիսի տարածաշրջանի մի քանի համայնքապետեր ջոկատներ կազմած պատրաստվում են ինքնապաշտպանության։
Հիշեցնենք, որ այսօր գիշեր, ադրբեջանցիները ՀՀ տարածքում շրջափակման մեջ են առել ՀՀ ԶՈՒ հատուկ ջոկատայինների ու գերի տարել՝ պատճառաբանելով, որ իբր հայ զինվորականները խախտել են ադրբեջանի սահմանը։

ԶՈՒ սպաներից մեկն էլ զայրացած պատմում էր, թե երբ առաջին անգամ ադրբեջանցիները խախտելով ՀՀ սահմանը հասել են մինչեւ Վերին Շորժա, մեր զինծառայողները նրանցից 16_ին առել են շրջափակման մեջ եւ գերեվարել, սակայն, չանցած մեկ ժամ հայտնվել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու խիստ հրամայել՝ <<Դուք սրա հետեւանքները պատկերացնու՞մ եք, հյուրասիրեք ու բաց թողեք>>, երբ զինվորականները փորձել են ընդդիմանալ, քայլած մարզպետը սպառնացել է, թե՝ <<Ձեզ Նիկոլ Փաշինյանի անունից եմ ասում՝ հաց տվեք ու ճանապարհեք>>։
Ըստ լրատուի, զինվորներն ի վերջո կատարել են նրա հրահանգը։
Աննա Գրիգորյան

Понравилась статья? Поделиться с друзьями: