Կարդալ մինչև վերջ․․․ Շոգ գիշեր էր, երբ նա ծնվեց…Ծննդատան բակում արբած, ես պարում էի, չէի ամաչում, երգում ,գոռում խելագարված… Հոր հուզիչ բանաստեղծությունը անմահացած որդու մասին

Շոգ գիշեր էր, երբ նա ծնվեց…Ծննդատան բակում արբած, ես պարում էի, չէի ամաչում, երգում ,գոռում խելագարված… Հոր հուզիչ բանաստեղծությունը անմահացած որդու մասին․․․

«Զինվորի հայրը» Շոգ գիշեր էր, երբ նա ծնվեց…Ծննդատան բակում արբած, ես պարում էի, չէի ամաչում, երգում ,գոռում խելագարված… Չէր թողնում գիշերները քնեինք չարաճճի ավազակս, ցերեկներն էլ պետք է հսկեինք, որ քայլելիս չընկներ ձագս։ Երբ նա խոսեց, աշխարհն իմն էր, շատ հպարտ էի, չեմ հերքում. Առաջինը «պապա» բառն էր, էլ ինչ էր պետք ինձ կյանքում։

Շուտ մեծացավ, դպրոց գնաց ,կոշիկ, կոստյում գնեցի ու դպրոցի մուտքի դիմաց՝ որդուս խորհուրդ տվեցի. ֊Լսի՛ր ,տղա՛ս, ցա՛վդ տանեմ, կանգնած ես նոր կյանքի առաջ։ Դու տղա ես ,ինչ էլ լինի չհանձնվե՛ս, միա՛յն առաջ։ Իմ խորհուրդը սրտին հասավ, խելացի էր մինուճարս։ Սովորում էր բոլորից լավ, սակայն կռվարար էր ջիգյարս։ Աչքը կապտած մի օր եկավ։

֊Ինչ է եղել, ցա՛վդ տանեմ,֊ տաք արյունը գլխիս հասավ,֊ ո՞վ է եղել ,ասա տեսնեմ։ Իմ Աստվածն էր, նրանից թանկ չունեի ոչ մի բան այս աշխարհում։ Ցավը նրա թո՛ղ ինձ կպներ, ում համար է հայրը ապրում… Պատմեց տղաս, որ բակում ,մի խումբ լկ տի լակոտներ, աղմկում էին ,հայհոյում ,փոքրիկներին նեղացնում։ Ընկերների հետ միասին ծե ծկռտուքի մեջ ընկան, նա կռ վում էր մինչև վերջ ,իսկ ընկերները փախան։

Հպարտությունս գրոշ չարժեր՝ զգացմունքներիս դռան դիմաց։ Խորհուրդը իմ դեռ մտքում էր. «ՉՀԱՆՁՆՎԵ՛Ս, ՄԻԱ՛ՅՆ ԱՌԱՋ» Այդպես անցան տարիներ… պատանի կյանք , 1-ին սեր… Հարգում, սիրում էին բոլորը իմ մինուճար, թանկ տղուն… էլ ինչ էր պետք հասուն հորը, փառք էի տալիս Տեր Աստծուն։ Նամակ ստացա մի օր՝ թաղամասի զինկոմից, տղամարդ է որդիս արդեն եւ կանչում էին բանակից։

Ճաղատ գլուխը պաչեցի ու ասեցի իմ որդուն. ֊ երկու տարի է, բան չկա, շուտ ծառայի եւ արի տուն։ ֊Պա՛պ ջան, իզուր չմտածես, ես արդեն մեծ եմ դարձել, վայրկյան անգամ չկասկածես , գիտեմ ստից ճիշտ քամել։ Ով ծնող է, կհասկանա , երբ զավակիդ չես տեսնում, կյանքիդ ժամը սպասումի մեջ երկար տարի է թվում։ 2 տարում մի կյանք անցավ…

Որդուցս նամակ եկավ. «Կր ակում են շան տղերքը»
Ա՜խ, Տե՛ր Աստված ,պատերազմ էր… Գրկեց հոգիս սև թախիծը, ողջ սրտով անիծում եմ տարվա այդ 4֊րդ ամիսը։ Շուտ վերցրի հրա ցանս եւ մեքենայի բանալին, մտքումս միայն մի բան էր՝ գնամ հասնեմ իմ տղային։ Հասա դիրքեր, չթողեցին ,որ բարձրանամ, ասին՝ ջոկը նահանջում է, տղաները հիմա կգան։

Եկավ ջոկը ու ջոկի հետ մի ջահել սպա վի րավոր։֊Բա իմ բալեն որտե՞ղ մնաց, ուր թողեցիք իմ Աստծուն: Կյանքս կտամ, միայն թե շուտ ինձ մոտ բերեք իմ տղուն։ Ասին, թե քո քաջ տղան, վազեց նրանց ընդառաջ եւ բղավեց ամբողջ ձայնով. «ՉՀանձնվե՛ս, միայն առաջ» Էլ չի քնում խիղճս հիմա, թվում է զուր եմ ապրում։ Որդուս կորցրի նոր հասկացա. ՉԿԱ ՀԱՂԹՈՂ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Խոսքեր՝ Հայկ Գրիգորյան

Понравилась статья? Поделиться с друзьями: