Ի՞նչ է կատարվում Մեղրիի մաքսակետում

Ի՞նչ է կատարվում Մեղրիի մաքսակետում

Մեղրիի մաքսակետում հավաքված են քանի հազար իրանցիներ, որոնք ցանկանում են 15 հուլիսից առաջ մտնել Հայաստան և կորոնավիրուսի դեմ անմիջապես պատվաստվել։ Լուրերը հաղորդում են իրանական սոցցանցերը և պարսկալեզու ԶԼՄ֊ները. զարմանալի է, որ հայկական ԶԼՄ֊ներից ոչ մեկը տեղում հաղորդում չի պատրաստում։

Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, այսուհետև ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով և միայն Երևանում գործող շարժական պատվաստումային կետերում՝ եթե Հայաստանում գտնվելու են առնվազն 10 օր։

Ըստ նախարար Անահիտ Ավանեսյանի` Հայաստանը մարդասիրական աջակցության կողմնակից է, բայց նախապատվությունը կտա նախ ՀՀ քաղաքացիներին. «Ակնկալում ենք մեր քաղաքացիների նկատմամբ, ովքեր որ ապրում են իրենց երկրներում, նույնանման վերաբերմունք, և Հայաստանը ոչ միայն ընդունում է մարդասիրական քայլեր, այլև ինքը հանդիսանում է նման մարդասիրության կրողը»,- ասել է նախարարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: