Երբ նորից կսկսվեն տեղումները… սեպտեմբերի վերջին օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 28-29-ը, հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Понравилась статья? Поделиться с друзьями: