Երբ մի ամիս առաջ Գորիսում էինք, որոշեցինք տուն ունենալ այնտեղ․․․կապնվեցինք մեծ տան տիրոջ հետ․ Բակուր Մելքոնյան

«Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ով Գորիսում մնացել է մի քանի օր, վստահ եմ սիրահարվել է այդ քաղաքին: Ես ու կինս այդ շարքից ենք: Երբ մի ամիս առաջ Գորիսում էինք, որոշեցինք տուն ունենալ այնտեղ: Ահագին տներ նայեցինք, մի քանիսը հավանեցինք և նրանց միջից ընտրեցինք լեգենդ ունեցող, լքված, մի մեծ տուն: Գնի մասով որոշակիորեն համաձայնության չեկանք, մեր ասած գինը վաճառողը չհամաձայնվեց և այդ թեման սառեց:

3 օր առաջ մեկնեցինք Գորիս և Ստեփանակերտ: Վերջի սահմանի սրացումների ժամանակ Գորիսում էինք: Բոլորը՝ 2 բրոկերները և 3 տան տերերը, որոնց հետ շփվել էինք 1 ամիս առաջ, զանգեցին մեզ, առաջարկում էին ավելի մատչելի գին, չզանգեց միայն մեծ տան տերը, որը հավանել էինք, էն էլ պարզվեց կովիդով հիվանդ պառկած է:
Ես մի բան հասկացա, որ թշնամին նման քայլերով ոչ միայն տարածքներ է ձեռք բերում, այլև հոգեբանորեն ճնշում է գործադրում սյունեցիների վրա, որ նրանք վաճառեն իրենց տները և հեռանան Սյունիքից…
Մենք կապնվեցինք մեծ տան տիրոջ հետ, առանց գինը սակարկելու, ասեցինք որ համաձայն ենք առնել Գորիսի տունը իրենց հնչեցրած վերջի գնով: Նույնիսկ կողքս կանգնած մեր մենեջերը զարմացավ իմ այդ որոշման վրա, ինչու՞ հիմա:

Որովհետև ուզում եմ Գորիսեցին տեսնի, որ ես Երևանից ներդրում եմ անում Գորիսում (ընենց էրեվացող տեղ ա էդ տունը գտնվում): Կարճ ասած երկուշաբթի մտնում ենք նոտար գործարքն անելու:
Դիլիջանում երբ տուն առա, դա վերածվեծ հյուրատան և մեծ բիզնեսի, կարծում եմ հասկանում եք չէ, որ Գորիսինն էլ շուտով կդառնա հյուրնկալ հերթական Պոպոք հյուրատունը, իր համով ուտելիքներով և գեղեցիկ տեսարանով):
Լեգենդն էլ կպատմեմ մի քանի ամսից՝ բացման ժամանակ
Հ. Գ. Հաջորդ Պոպոքը պլանավորում ենք Արցախում

Понравилась статья? Поделиться с друзьями: