Ես ճակատագրական որոշում կայացրեցի՝ դեմ գնալ բժիշկներին ու դադարեցնել քիմիաթերապիաները… Օրեր առաջ հերթական ստուգմանն էի և… Անի Քոչարի անչափ հուզիչ գրառումը

Լրագրող Անի Քոչարը, ով տևական ժամանակ հիվանդ էր քաղցկեղով, բայց կարողացել է հաղթահարել այն, ինստագրամի իր էջում գրառում է արել. «Ճիշտ և ճիշտ երեք տարի առաջ սեպտեմբերին ճակատագրական որոշում կայացրեցի դեմ գնալ բժիշկների և հարազատների կարծիքին և դադարեցնել քիմիաթերապիաները:

Աստծով մի աննկարագրելի ներքին վստահությամբ խոստացա ինձ այլևս երբեք հիվանդանոց չվերադառնալ ու վերակենդանանալ՝ նոր կյանք առնել հալումաշ անող քիմիաներից հետո:

Հիվանդանոցից քույրիկիս թևն ընկած դուրս եկող կիսամարդ՝ հյուծված Անին այսօրվա Անիի հետ աղերս անգամ չունի (այդ ժամանակ բոլոր «թշնամիներս» «բարեկամ» էին դարձել, «չուզողներս»՝ «ուզող». ասել եմ չէ, մեռնողին սիրելը հեշտ է, սրտացավ ձևանալը հիասքանչ մի երևույթ):

Բայց բավական է չհանձնվել ու նորից ոտքի կանգնել (ինչն այդքան էլ հեշտ չէր) մարդիկ վերադառնաում են իրենց հին փեշակին. մարդն իր տեսակն ու էությունը չի փոխում:

Ինչ ասել կուզեմ, որ ծաղկող՝ փթթող մարդու շուրջը ալերգիկները շատանում են: Եվ թո՛ղ. հակաալերգիկն իրենց օգնական: Օրեր առաջ հերթական ստուգմանն էի (տարիներ շարունակ պետք է բժշկական հսկողության տակ լինեմ): Փառք Տիրոջ, ամեն բան լավ էր»:

Понравилась статья? Поделиться с друзьями: