Եկեք Ձեզ գրկեմ. Լևոն Տեր Պետրոսյանին դիմավորեցին ծափերով և «Լևոն, Լևոն» վանկարկումներով (Տեսանյութ)

Եկեք Ձեզ գրկեմ. Լևոն Տեր Պետրոսյանին դիմավորեցին ծափերով և «Լևոն, Լևոն» վանկարկումներով (Տեսանյութ)

Քիչ առաջ վերջապես կառավարության նիստերի նախկին դահլիճ ժամանեց ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մասնակցելու այսօր առավոտյան 11-ից մեկնարկած ՀԱԿ համագումարին:

Նա դահլիճ մտավ իր թոռնուհու Լուսնայի հետ: Առաջին նախագահին ծափերով դիմավորեցին թե՛ դրսում` մուտքի մոտ, թե՛ դահլիճում: Մի կին անգամ մոտեցավ ու խնդրեց նախագահին, որ թույլ տա գրկի իրեն:

«Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտություն ինքներս ենք բերել մեր գլխին։ Վերջին 23 տարիների ընթացքում երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։

Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին՝ այդ իշխանությունների կողմից դրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտը ազդարարել է Փաշինյանի Արցախը ՀՀ-ն է և վերջ սադրիչ հայտարարությամբ և ինչը եղավ Հայաստանի վերջը՝ Ղարաբաղի վերջը», ՀԱԿ-ի համագումարում ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Մանրամասն՝ Hraparak.am-ի տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями: