Դատարանում կային ծպտյալ հայեր, ովքեր աշխատում էին որպես թարգամանիչ․ գերությունից վերադարձած Սիսակ Ենգոյան

Iravunk.com-ը գրում է․ «Իրավունքի» զրուցակիցն է օրեր առաջ գերությունից վերադարձած մեր հայրենակից 40-ամյա Սիսակ Ենգոյանը, ով Շիրակի մարզից ՄՈԲ-ի 60 տղաների հետ գերի էր ընկել պшտերшզմի ավարտից հետո` Խծաբերդում:

Ի՞նչ անմարդկաին վերաբերմունքի են արժանում մեր հայրենակիցները գերության մեջ, հատկապես մինչեւ Բաքվի բերդ հասնելը, ի՞նչպես են ազերիները տաս հոգով ծ ե ծի ենթարկում մի հայի, ովքե՞ր են ադրբեջանցու անվան տակ, ազգանունները փոխած հայերը այս եւ այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը գերության 7 երկար ու ձիգ ամիսներ հաղթահարած մեր հայրենակցի` Սիսակի հետ:

-Սիսակ, գիտեմ, որ քեզ համար դժվար է պատմել, զրուցել, բայց ինչքան որ հնարավոր, ինչքան որ ի վիճակի ես, կպատմե՞ս, երբ ու որտեղից Ձեզ գերեւավարեցին:

-Դեկտեմբերի 13-ին մեզ 60 հոգուս գերի վերցրեցին Խծաբերդից: Շրջափակման մեջ էինք ընկել, հենց էդտեղից էլ գերի վերցրեցին: Ուժերը անհավասար էին, մեր թիկունքում Լաչինի շրջանն էր, որը դեկտեմբերի 1-ին ըստ պայմանագրի հանձնվել էր, դիմացը`Հադրութը, որը պшտերшզմի ժամանակ գրավվել էր, մեր ձախ կողմում էդ մի միջանցքն էր` Խծաբերդը, որը հրադադարից հետո կրկին գրավվեց: Ու հենց այդ գրավման արդյունքում մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, փակվեց մեր միակ ելքի ճանապարհը:

-Այսինքն հրադադարից հե՞տո է գրավվել Խծաբերդը:

-Այո:

-Իսկ Դուք ինչո՞ւ էիք հրադшդարից հետո մնացել:

-Դե սպասում էինք հրամանատարին, հետո, երբ զանգեց, ասեց, որ վերջ պшտերшզմն ավարտվել է, արդեն ի վիճակի չէինք դուրս գալ:

-Ո՞վ էր հրմանատարը:

-Ճիշտն ասած չեմ հիշի, էդ վախտ խառը ժամանակ էր:

-Որտե՞ղ տարան Ձեզ սկզբում:

-Ամեն մեկիս կողքին մեկ-երկու ուղեկցող ադրբեջանցի կար, սկզբում ոտքով անտառներով, սարերով քայլացնելով հասցրին Հադրութ, դրանից հետո արդեն զինվորական մեքենաններով տարան ռազմական օբյեկտներ:

-Ճանապարհին Ձեզ ծ ե ծում էի՞ն, նվшստшցնում էի՞ն:

-Չէ, պատկերացրեք չէ, ճանապարհին անգամ մեզ հետ զրուցում էին:

-Ինչի՞ց էիք զրուցում:

-Ամեն ինչից, էս կпնֆլիկտից, պшտերшզմի պատճառներից:

-Ու ի՞նչ էին ասում:

-Դե ասում էին, որ իրենք էլ չէին ուզում պшտերшզմ, ուղղակի տենց ստացվեց:

-Հայերեն էի՞ն խոսում:

-Կային մեջները հա, էնտեղ` Բաքվում շատ-շատերն էին հայեր խոսում: Բաքվում մեզ ասացին, որ երեսուն հազար հայ կա, ովքեր ազգանունները փոխած ծպտված հանգիստ ապրում են: Իսկ ամբողջ Ադրբեջանում, ասում մի հիսուն հազար հայ կա: Անուն ազգանունները փոխած հայեր կային, ովքեր աշխատում էին, որպես թարգամանիչ, դшտшրանում կային նույն կարգավիճակով ծպտյալ հայեր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями: