Գոռս, ախպերս, ինձ կներես․․․ձեր տուն կգամ են ժամանակ, որ մի Գոռ էլ ես ունենամ․․․նամակ անմшհшցած ընկերոջը

Անանուն գրառում զինվորից։

Սեպտեմբերի 26-ի երեկոյան մենք մեր գումարտակով կրակի մոտ նստած էինք Ջաբռաիլի պալիգոներում, ազատ ժամ էր: Տղերքից մեկը, կոնկրետ չեմ հիշում՝ ով, ասաց.

-Տղերք, պատկերացնում եք՝ առավոտ մեզ տագնապ տան, բարձրանանք դիրքեր ու կռիվ լինի: Վեր կացեք, պատմենք, ծիծաղեցինք, այդ պահին զինվորը սահմանին կինոն էր նայում։ Դա եղավ մեր կյանքի ամենախախղաղ գիշերը, առհասարակ մեր կյանքում: Լույսը բացվեց սովորականից շատ տարբեր, մեզ տեղեկացրեցին, որ թշնամու կողմից առաջխաղացում ունենք, պիտի դիրքավորվենք, կռիվ է… բոլորս մի պահ քարացանք, լռեցինք և անկախ մեզանից ձեռքներս գնացին գրպաներս, տուն զանգենք…

Լռությունը խախտեց մի Հերոս Տղա, իմ ամենամոտ ընկերը` Երմալովյան Գոռը: Բա տղերք, ձեզ խնդրանք ունեմ ու պարտադրում եմ՝ չլինի մի տղա, որ դաշտում վիրավոր մնա, էտ կարանք լինենք բոլորս, ով կզոհվի, ով կվիրավորվի… բոլորս բոլորիս համար: Աստված մեր հետ, ես խոսք եմ տալիս կյանքիս գնով՝ չեմ թողնելու, կռվից հետո հիշեք, իրար աչքերի ենք նայելու։

Հրամանատարը այդ պահին եկավ.

-Գոռ, էս ինչ ժողով է:

Գոռը էլ չհասցրեց պատասխանել, գոռաց.

-Հրամանատար, վրեժ ունենք լուծելու։

Հրամանատարը.

-Տղերք, կռիվը օդիցա, զգույշ կլինեք, զոհվել չկա ։

Էլ չեմ հիշում: Անցան կյանքիս ամենածանր օրերը, տղերքը թէ ինչ կռիվ տվեցին, էտ Աստված գիտի, բոլորն էին հերոսներ։ Բայց Գոռը ուրիշ էր:

Հրամանատարի սիրելի զինվորը Մաթոսի Քաջը:

Առաջադրանք ունեինք՝ Լելե թեփե բարձունքը հետ բերելու, քանի որ մենք ունեինք փայլուն հրամանատար՝ Մաթևոսյան Էդգարը, մենք հետ բերեցինք:

Գոռի և Մաթոսի կռիվը կռիվ չէր, վրեժ էր, կռվում էին վրեժը սրտները Ադամ Սահակյան Անունը տալով։ Առաջադրանքը կատարելուց հետո հրամանատարը ասաց, որ Գոռին ներկայացնելու է կոչման, բայց Գոռը պատասխանեց, որ հիմա դրա ժամանակը չէ։ Էտ ժամանակ հրամանատարը ասաց.

-Գոռ, քեզ լավ նայիր, դու ես գումարտակի ողնաշարը: Առաջադրանք կա անելու, պիտի գնանք:

Գնացինք բոլորս, բայց, ցավոք, հրամանատարը զ ո հվեց հանուն բոլորիս։

Չեմ հիշում մի դեպք, որ Գոռը իր ամենամոտ ընկերոջ Բաբայան Արտյոմի հետ դաշտում վիրավոր թողած լինեն: Գոռը տանկիստ էր, իր բեմպեյով թշն ա մու թիկունքից վիրավորներ էր դուրս բերում։ Այո, թիկունքից որովհետև մենք արդեն կորցնում էինք տարածքները։

Օրը լավ չեմ հիշում, գնում էինք Ջաբրաիլի թեժ հատվածների պաշտպանությանը, թշն ա մին մեծաքանակ զորքով առաջ էր գալիս, ուժեղ կռիվ էր էտ օրը, ամենաշատ կորուստները տվեցինք, Գոռը իր ընկերոջ հետ թշն ա մու տարածքից դուրս էր բերել 25 զինվորի:

Գոռն ու բժիշկը Աստվածներն էին, կյանքեր էին փրկում: Մենք մտածեցինք, որ էս անգամ չի կարողանա, բայց մի քանի ժամ հետո իմացանք, որ Գոռը Արտյոմի հետ Գորիսում են,վիրավորներին տեղ են հասցրել,կյանքեր փրկել։ Հոգուս խորքում միշտ ասում էի, էսքան դուխ որտեղից էս տղուն։էլ չգիտեի, որ ինձ էլ էր Գոռը փրկելու։

Մի կռվի ժամանակ ես վիր ա վորվեցի և մնացի թիկունքում: Էտ օրը ես էի մնացել, մեկ էլ մի զո հ ունեինք, էտ տարածքում տղերքը նահանջել, իջել էին, ով ոնց կարողացել էր, տարել էին վիրավորներին: Ես արդեն հույսս կտրել էի, արդեն նույնիսկ չէի կարողանում շնչել, ոտքերս եմ կորցրել, մի պահ երեկոյան, որ ուզեցի ուժերս հավաքեմ նայեմ՝ ոտքերս ինչ են եղել, հեռվում փոշու ամպ նկատեցի, մեջս ուժ գտա, որ պիտի ապրեմ մի քանի րոպե, հետո իմ համար էտ րոպեները չէին անցնում: Փոշու միջից Գոռոի Ջերյանին (Գոռը իր բեմպեին ջերյան էլ էր ասում) տեսա՝ Գոռը հասավ: Առաջին բառը, որ ասել եմ.

-Գիտեի, որ կգաս, լացում էի, գոռում էի, Գոռ ոտքս չկա, տար ինձ, ասաց՝ հլը ախպեր, սպասեք ջուր բեր, Տյոմ, իմ ջուրը տուր, իրա խմելու ջրով Արտյոմի հետ ոտքս լվացրեցին, մեկ էլ Գոռը բարձր ծիծաղեց: Ինձ թվաց, թե ոտքս չեմ կորցրել, մինչև Արտյոմը կապեց ոտքերս, Գոռը բատինկաս ձեռը եկավ:

-Նայի, Տյոմ, Աբի ոտն է, տես ինչ ես անում․․․ Տյոմը բժիշկն էր։

Էլ չեմ հիշում ինչա եղել, արթնացա Գորիսում, մի քանի օր հետո Գոռն ու Արտյոմը հոսպիտալում ինձ տեսան, ասացին չմտածես, ախպերս լավա լինելու։

Խոսեցինք Գոռի ու Արտյոմի հետ, ես մի բան հարցրեցի Գոռին, որ դու չես վախենում, էլ մի գնա, Գոռը ասեց, որ թուրքը ում դռան դեմի շուննա, որ վախենամ, ես բա փախնող տղա եմ: Թեկուզ ես զոհվեմ էլ, իմ Հերս ու մերս պտի հպարտ ման գան, հերոս տղա են ունենալու ու գլուխը կախեց։

Ուզում եմ ասել, Գոռ, Արտյոմ, կյանքս Ձեր կյանքի գնով։ Գոռս, ախպերս, ինձ կներես, մեզ կներես, որ մենք քեզ չկարողացանք օգնել, արդեն մի քանի անգամ մոտդ եկել եմ, քո սիրած Ջաբրաիլն էլ եմ երգել: Գոռս, ընկերս, ձեր տուն կգամ են ժամանակ, որ մի Գոռ էլ ես ունենամ, որ մի Գոռի կյանք ես տամ, ախպերս, բայց քո մոտ խոսք եմ տալիս հաճախ կգամ ու քո համար կերգեմ Վչոի եգյան։

Կներես ընկերս…

Понравилась статья? Поделиться с друзьями: