Այսօր օդանավակայան էի գնացել, հարազատ մարդու ընտանիքի ճանապարհեցի․․․հետևիցս մի տղա եկավ․․․Ներեցեք, Ձեր անունը Կարե՞ն է

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր օդանավակայն էի գնացել, հարազատ մարդու ընտանիքի ճանապարհեցի , գնացին․․․ Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ պատմել։ Երբ ճանապարհեցի և արդեն հեռացա մեկնման սրահից, վերելակով պետք է իջնեի , հետևիցս մի տղա եկավ․
-Ներեցեք, Ձեր անունը Կարե՞ն է։
-Այո, — մի քիչ զարմացած, մի քիչ չզարմացած պատասխանեցի ես։

— Կարեն ջան, ես հետևում եմ Ձեր գործունեությանը․․․ Հիմա մի քանի շաբաթով մեկնում եմ Հայաստանից, ուզում եմ «Հայոց Հզոր Բանակ» ծրագրին փոխանցում անել, իսկ վերադառնալուց հետո արդեն մշտական կլինի։
— Ինձ համար ամենակարևորն այն էր, որ ասեցիք ՝ վերադառնալու եք․․․
Հայորդին հենց օդանավակայնում փոխանցեց 70 ԱՄՆ դոլար։

Զգացողություններս հակասական էին, քանի որ քիչ առաջ ճանապարհեցի ընտանիքի՝ սրտիս ցավով, իսկ հիմա մեկնող Հայորդին ասում է մեկնում է Հայաստանից, բայց մի քանի շաբաթով, սա հերիք չէ, դեռ մի բան էլ «Հայոց Հզոր Բանակ» ծրագրին փոխանցում կատարում ոտքի վրա, շտապ, քանի որ ուշանում էր հաշվառումից․․․
Հայեր ջան, գիտեմ, որ դժվար է, գիտեմ, որ ամեն մարդ իր ճակատագիրն է որոշում, բայց ամեն դեպքում , խնդրում եմ, մի գնացեք․․․ Հայորդի ջան, ցավդ տանեմ, շնորհակալ եմ, որ հենց այդ պահին հայտնվեցիր, դու չգիտես, թե իմ մոտ ինչ հոգեվիճակ էր, և քո քայլն ինչպես ինձ կրկին կյանք վերադարձրեց․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: