Աիդա Սարգսյանը` ԱՄՆ-ում հացթուխ աշխատելու և իր նախկին հովանավորի մասին․ ՎԻԴԵՈ

Աիդա Սարգսյանը, ով հայտնի դարձավ ու սիրվեց ժողովրդի կողմից ազգագրական ու ժողովրդական ժանրի երգերի կատարմամբ, արդեն երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում։ Տարիներ առաջ, երբ երգչուհին դեռ նոր էր տեղափոխվել արտերկիր, լրագրողների այն հարցին, թե արդյոք իր համար դժվար չէ՞ նոր միջավայրում զրոյից սկսել ամեն ինչ, նշել էր․
–Ոչ։ Այստեղ կապ չունի` քանի տարեկան ես, եթե ունես ցանկություն և երազանք, ցանկացած ժամանակ կարող ես իրականացնել։ Ինձ հետ սովորում են բավականին մեծ տարիքի մարդիկ։ Նրանք իրենց չեն համարում սպառված։

Ընդհակառակը` վայելում են իրենց կյանքի ամեն էտապը։ Հայաստանում 30–ից հետո մարդիկ իրենց թոշակառու են համարում։ Այդ առումով ողջունում եմ այստեղի մտածելակերպը` կապ չունի քանի տարեկան ես։ Ինքս ակտիվ, էներգիայով լի անձնավորություն եմ։ Երբեք չեմ սահմանափակվել նրանով, ինչին հասել եմ։ Երբեք ուշ չէ նոր բանով զբաղվելու համար։ Ամերիկան քեզ շատ հնարավորություններ է տալիս։ Միայն թե լեզվին լավ տիրապետես։ Այս անգամ Աիդան անկեղծ զրույց է ունեցել և պատմել դժվարությունների մասին, որ ունեցել է այս տարիների ընթացքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: