Օրեր առաջ լվացք էի միացրել, ու այդ պահին հարևանուհիս մեր տանն էր․․․ հանկարծ նա ինչ-որ սպիտակ բան ավելացրեց․․․ անկեղծ ասած՝ զարմացած էի

Նախկինում մշտապես գնում էի կենցաղային քիմիա՝ առանց բաղադրության մասին մտածելու։ Իմ տանը կարելի էր տեսնել մեծ քանակությամբ տարաներ, բանկաներ, փաթեթներ, այդ թվում նաև լվացքի համար նախատեսված։

Այդ ամենը բավականին մեծ արժեք ունի, բացի այդ վնասում է առողջությանը։ Այժմ զարմանում եմ, թե որքան գումար էի ծախսում այդ բոլոր միջոցները գնելու վրա։ Ինձ թվում է, որ ամեն օր որևէ քիմիական միջոց էի գնում՝ հատակների, սպասքի, լվացքի, սանհանգույցի մաքրման համար։ Բայց երբ կրտսեր երեխայիս մոտ ալերգիա առաջացավ, փոխեցի կարծիքս դրանց վերաբերյալ։

Որդուս ալերգիան բուժեցինք, սակայն բժիշկս խորհուրդ տվեց այլևս չօգտագործել պարզաջրիչներ ու ագրեսիվ լվացքի փոշիներ։ Ււ Ես մոլորության մեջ էի, թե ինչով լվանալ երեխայիս հագուստը։

Իսկ դրանից հետո մեզ հյուր էր եկել հարևանուհիս։ Ես էլ պատրաստվում էի լվացք միացնել։ Մինչ սուրճ էի պատրաստում, նկատեցի, որ նա ինչ-որ բան ավելացրեց լվացքի փոշու հատվածում։ Դա ինձ զարմացրեց, բայց հարևանուհիս զգուշացրեց, որ տարօրինակ ոչ մի բան չի արել, դա ուղղակի սովորական աղ էր։

Աղը չի առաջացնում ալերգիկ ռեակցիա ոչ երեխաների, ոչ էլ մեծերի մոտ։ Իսկ երբ լվացքը վերաջացավ, բացեցի դռնակն ու զարմացա։ Իրերն այնքան փափուկ ու նուրբ էին, իսկ թարմության բույրի մասին խոսք չկա։ Բացի հեղուկ լվացքի փոշուց ու աղից ոչինչ չէի ավելացրել։

Այնպես որ հիմա լվացք անելիս միշտ օգտագործում եմ աղ։ Այդ կերպ խնայում եմ գումարս ու վաղուց արդեն հրաժարվել եմ թանկարժեք կոնդիցիոներներից։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: