Վարունգի պահածո՝ առանց եփելու…. պատրաստում եմ 30 բանկա, ու էլի քիչ է լինում

Վարունգով ամենապարզ աղցանը, որը ստացվում է թարմ, պահպանում է բանջարեղենի անուշ բույրը ու համը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • վարունգ՝ 1.5կգ
  • սխտոր և սոխ՝ յուր. 130 գ
  • աղ՝ 50գ
  • շաքարավազ՝ 125 գ
  • քացախ 9 %՝ 70մլ

Պատրաստման եղանակ.

Աղցանին ըստ ձեր ճաշակի կանաչի կարող եք ավելացնել, այն երբեք ավելորդ չի լինում: Սակայն եթե ուզում եք, որ ամեն ինչ արագ ստացվի, պատրաստեք առանց հավելյալ բաղադրիչների

Վարունգը լվանալ, կլոր կտրատել: Սոխը կտրատել կիսալուսնաձև:

Սխտորը կտրատել կամ անցկացնել քերիչով, կամ կարող եք ճզմել:

Վարունգը միացնել սխտորի, սոխի, աղի, շաքարավազի, քացախի հետ: Լավ խառնել:

Ծածկել կափարիչով և ուղարկել սառնարանը, որ ամբողջ գիշեր մարինացվի:

Առավոտյան լցնել բանկաների մեջ, ավելացնել դուրս տված հյութը, փակել:

Պահել աղցանները մութ սառը տեղում:

Մատուցելուց անմիջապես առաջ կարող եք ձեթ ավելացնել, թարմ կանաչի կամ սոխ ու սխտոր:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: