Պատմում եմ 6 հիանալի հնարքի մասին, որոնք օգնում են տունը պահել անթերի մաքուր․․․ ընկերուհիս է ուրախացրել այս խորհուրդներով

Շատ կանայք գանգատվում են, որ չեն կարողանում տունը պահել անթերի մաքուր․․․

Այժմ կիսվում ենք 6 պարզ հնարքներով, որոնք կօգնեն քիչ ժամանակ ծախսելով՝ տունը պահել մաքուր ու կոկիկ վիճակում։

  • Անմիջապես ուտելիք պատրաստելուց հետո լվացեք ափսեները։ Առաջինը, հետո չեք պայքարի չորացած սնունդի մնացորդների դեմ, բացի այդ լվացարանի մեջ մինչ առաստաղ ափսեներ չեն կուտակվի։
  • Եթե որևէ իր եք վերցրել, անպայման վերադարձրեք այն տեղը։ Ուղղակի մի ծուլացեք և դարձրեք դա սովորություն։ Կնկատեք, որ տանը ավելի հավաքված է դարձել։

  • Երբեք մի հետաձգեք որևէ գործ։ Եթե կարող եք այսօր անել, մի թողեք վաղվա։ Որպես կանոն, մանրուքները, որոնք կարող եք այդ պահին անել, հետո կրկնակի գործ են թվում։
  • Քնելուց առաջ 10 րոպե հատկացրեք՝ բոլոր իրերը, գրքերը, առարկաներն ու հագուստը իրենց տեղը դնելուն։ Առավոտյան կարթնանաք ավելի բարձր տրամադրությամբ և հանգիստ սուրճ կխմեք, այլ ոչ թե կմտածեք, թե որ կողմից սկսել մաքրություն անել։
  • Երբ խանութից տուն եք գալիս, անմիջապես դասավորեք գնումներն իրենց տեղերը։ Մի թողեք տոպրակները միջանցքում։

  • Ժամանակ առ ժամանակ զննեք դարակները։ Այն, ինչ տարիներով չեք կրում, չեք օգտագործում, նվիրեք որևէ մեկին, վաճառեք, գցեք աղբը, եթե շատ հին է ու անպիտան։ Երբեք ոչ մի բան մի գնեք, եթե ուղղակի էժան է, ակցիա է, ընկերուհին գնել է, դրա համար դուք էլ ցանկացաք։ 

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: