Որպեսզի ձմռանը կանաչի չգնեք, ամռանն այսպես արեք․ մատչելի եղանակ

Որպեսզի ամբողջ ձմռանն ունենաք թարմ կանաչի, խորհուրդ ենք տալիս կիրառել մեր առաջարկած հնարքը։

Վերցնել կանաչ սոխ, սամիթ և մաղադանոս, լվանալ, թափահարել ջուրը և չորացնել սրբիչի վրա։

Այժմ անհրաժեշտ են պլաստիկե շշեր (ցանկալի է վերցնել լայն վերևով շիշ)։

Կանաչ սոխը պիտի չորանա, որպեսզի ոչ մի կաթիլ ջուր չմնա։ Կտրատել այն և լցնել շշերի մեջ՝ ընթացքում թափահարելով, որ սոխը սեղմվի։ Փակել կափարիչներով և ուղարկել սառցարանը։

Նույն կերպ էլ վարվել սամիթի և մաղադանոսի հետ։

Նաև կարող եք օգտագործել զիպ փականով տոպրակ․ դրանց մեջ լցնել կանաչին, սեղմել, որ դուրս գա օդը, փակել և ուղարկել սառցարանը։

Եթե ունեք ժամանակ, կարող եք նաև չափաբաժնային տոպրակներ պատրաստել։ Այսինքն փոքր տոպրակների մեջ լցնել այնքան կանաչի, որքան օգտագործում եք ուտեստ պատրաստելիս։

Понравилась статья? Поделиться с друзьями: