Մեր հայրենակից Գևորգ Հարությունյանը փայլուն ելույթ ունեցավ՝ երգելով «Կյանք ու կռիվ» երգը․․․ նա ստացավ առավելագույն միավորները․․․

Մեր հայրենակից Գևորգ Հարությունյանը փայլուն ելույթ ունեցավ՝ երգելով «Կյանք ու կռիվ» երգը․․․ նա ստացավ առավելագույն միավորները․․․

Գևորգ Հարությունյանը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի ութին, Երևանում։ Ապրել ու մեծացել է Կապան քաղաքում։ Ավարտել է Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ մեկ երաժշտական դպրոցը։ Ջիվանու անվան աշուղական դպրոցում աշխատել է Արամայիս Մարտիրոսյանի մոտ։ Մոտ երկու տարի պարել է «Վալենս» պարային անսամբլում։

2013 թ. մասնակցել է «X Factor» նախագծին ու հասել մինչև եզրափակիչ։ 2014 թվականին մասնակցել է «Պարահանդես չորս» նախագծին և Շուշաննա Դաբաղյանի հետ զբաղեցրել առաջին հորիզոնականը։ 2017 ու 2018 թվականներին մասնակցել է Դեպի Եվրատեսիլ մրցույթին։

2018 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցած «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում ներկայացրել է Հայաստանը ու զբաղեցրել երկրորդ տեղը։ 2018 թվականին նշանակվել է Կապանի մշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնում։

«Նոր Ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հայ մասնակից Գևորգ Հարությունյանը մրցույթի առաջին իսկ օրը ֆուրոր է առաջացրել Սոչիում։ Լաուրա Պերգոլիցիի «Lost on You» երգի նրա կատարումն արժանացել է ժյուրիի բոլոր անդամների կողմից տասը բալլ հնարավոր տասնմեկից։ Հավաքելով հարյուր բալլ, նա զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Տեսանյութը դիտեք ստորև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: