Ձմռանը բացեցինք բանկան ու հիացմունքից քարացանք… իսկ համի մասին խոսք չկա

Փակոցը ստացվում է ոչ միայն խրթխրթան ու թարմ, այլև շատ ախորժելի: Շատ գեղեցիկ է, կարող եք մատուցել ինչպես տոնական, այդպես էլ առօրյա սեղանին՝ որպես տարբեր ուտեստների համար լրացում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • դդմիկ՝ 5 հատ
  • գազար՝  2 հատ
  • կանաչի՝ ըստ ճաշակի
  • հատիկավոր պղպեղ՝ յուր. բանկայի մեջ 5 հատ
  • սխտոր՝ յուր. բանկայի մեջ 1-ական պճեղ
  • ջուր՝ 1լ
  • աղ՝ 1ճ.գ.
  • շաքարավազ՝ 3ճ.գ.
  • քացախ  9 %՝ 50 մլ

Պատրաստման եղանակ.

Դդմիկները լվանալ ու բանջարեղենի մաքրիչի օգնությամբ բարակ կտրատել:

Գազարն անցկացնել խոշոր կամ էլ կորեական աղցանի համար նախատեսված քերիչով:

Բանկաներն ու կափարիչները լվանալ:

Յուրաքանչյուր բանկայի մեջ կանաչի, սխտոր, մի քիչ գազար և հատիկավոր պղպեղ դնել:

Դդմիկների շերտերը փաթաթել ռուլետի պես և լցնել բանկայի կեսը:

Գազար ու կանաչի ավելացնել, նորից դդմիկից ռուլետներ:

Վերջում դնել կանաչի:

Մարինադի համար խառնել ջուրը, աղն ու շաքարավազը, հասցնել եռման աստիճանի ու եփել՝ մինչ բաղադրիչների լուծվելը:

Երբ սկսի եռալ, ավելացնել քացախը, խառնել:

Մարինադը լցնել բանկաների մեջ, ծածկել կափարիչներով և դնել կաթսայի մեջ՝ սրբիչի վրա: Գոլ ջուր լցնել՝ մինչ բանկաների վերևի հատվածը:

Կաթսան դնել կրակին, և ջրի եռալու պահից սկսած եռացնել 15 րոպե:

Փակել բանկաներն ու պահել շուռ տված վիճակում՝ մինչ լիարժեք սառելը:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: