Հայուհի Յուլիանա Մելքումյանը երգի սկզբում շփոթեց բառերը, սակայն վայրկյաններ անց նա «պшյթեցրեց» Ռուսական «Голос»-ի դահլիճը…

Յուլիանա Մելքումյանը 22 տարեկան է, Ռուսաստանի Սարատով քաղաքից ։ Նա տասնմեկ տարեկանից զբաղվում է էստրադային-վոկալ երգեցողությամբ, նաև մասնակցել է հսկայական քանակությամբ երաժշտական մրցույթների։

22-ամյա հայուհին՝ Յուլիանա Մելքումյանն Առաջին ալիքի «ГОЛОС» նախագծի նոր եթերաշրջանի կույր ունկնդրումն է անցել։ Աղջիկը դարձել է հինգերորդ եթերաշրջանի առաջին երգչուհին ։

Յուլիանա Մելքումյանը կատարել է Օլգա Կորմուխինայի «ճանապարհ» երգը, պտտվել են բոլոր չորս ժյուրիները՝ Դիմա Բիլանը, Պոլինա Գագարինան, Լեոնիդ Ագուտինը ու Գրիգորի Լեպսը։

Աղջիկը երջանկությունից նույնիսկ լաց էր լինում: «Դա շատ ուժեղ կատարում էր», — մեկնաբանել է Լեոնիդ Ագուտինը: Սակայն Աղջիկը որոշել է գնալ Գրիգորի Լեպսի թիմ:

Գրիգորի Լեպսը նշել է, որ «մենք միշտ ուշ ենք սկսում, այնուհետև երկար ենք մնում»: Երգիչը, հավանաբար, նկատի ուներ իր կարիերան։
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.

Понравилась статья? Поделиться с друзьями: