Ես չեմ ուզում հարսիս տալ իմ բնակարանը․․․ որքան ուզում է, թող սպառնա երեխաներով, միևնույնն է՝ իր պես անդաստիրակների է մեծացնում

Մեր ընտանիքում վերջին տարիներին տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որ սերիալ են հիշեցնում․․․

Հարսս այն օրվանից, երբ եկավ մեր տուն, իմ կարծքիը ոչ մի անգամ հաշվի չի առել։ Ես սկզբում ինքս ինձ համար որոշեցի, որ նա շատ երիտասարդ է, դրա համար էլ փորձում էի ըմբռնումով մոտենալ։ Սակայն ժամանակի հետ հասկացա, որ տարիքն ընդհանրապես կապ չունի, ուղղակի նա անդաստիրակի մեկն է։ Երբ որդիս ու հարսս առանձնացան, նա առհասարակ դադարեց պատասխանել իմ զանգերին։

Որդիս կնոջ հետ ապրում է 1-սենյականոց բնակարանում, որը մեզ ժառանգել են ամուսնուս լուսահոգի ծնողները։ Իսկ ես ու ամուսինս բնակվում ենք 3-սենյականոցում, մեր հալալ քրտինքվ գնած տան մեջ։

Ուրիշ երեխաներ չունենք, դրա համար էլ ուրախ էինք, երբ մեր միակ որդին ամուսնանալուց հետո մնաց մեզ հետ։ Բայց հարսս ինքը պնդեց, որ առանձնանան։ Մենք առանց մի խոսք ասելու նրանց տվեցինք փոքր տան բանալին։ Իսկ հիմա այդ համառ աղջիկը աչք է դրել մեր 3-սենյականոցի վրա։ Նա համարում է, որ տեղափոխվելու ժամանակն է․ այսինքն ես ու ամուսինս պիտի ապրենք 1 սենյակի մեջ, իսկ իրենք էլ վայելեն մեր սեփականությունը։

Ես նրան ասում եմ․

Աղջիկ ջան, այսքան տարի ամուսնացած եք, կոնկրետ դու ի՞նչ ես արել հանուն ձեր ընտանիքի բարեկեցության։ Օրինակ ես ամուսնուս հետ հավասար ամբողջ կյանքում աշխատել եմ, դրա համար էլ տուն ենք գնել, վերանորոգել ենք։ Հիմա ինչու՞ պիտի տամ քեզ, եթե ինքս էլ այստեղ վատ չեմ ապրում։

Իսկ նա ի պատասխան սպառնում է, որ թույլ չի տա տեսնել երկու թոռներիս։ Ինձ էլ շատ պետք է, թող չթողնի։ Միևնույնն է, իր պես աներես ու անդաստիրակների է մեծացնում, փչացնում է խեղճերին։

Ամուսինս մեկ-մեկ ակնարկում է, որ սխալ եմ, իսկ ես չեմ պատրաստվում զիջել։ Երկուսն էլ մեծ ու հասուն մարդիկ են, եթե իրենց դուր չի գալիս մեր տվածը, թող աշխատեն ու ավելի լավը գնեն։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: