Եթե ուզում եք հարթ որովայն ունենալ, հրաժարվեք այս մթերքներից… բոլորն ամեն օր ուտում են այս ամենը

Հարթ որովայն ունենալու համար պարտադիր չէ հրաժարվել սնունդից և ամբողջ օրն անցկացնել մարզասրահում: Ընդամենը պետք է ճիշտ սնվել, շատ ջուր խմել և սննդակարգից հեռացնել մթերքի որոշակի տեսակներ:

Եթե չունեք մարզասրահ հաճախելու ժամանակ, ուղղակի բացառեք հետևյալ մթերքները ձեր առօրյա սննդակարգից, և կարճ ժամանակահատվածում լավ արդյունքի կհասնեք:

Կաթնամթերք

Կաթն ու կաթնամթերքը, անշուշտ, մի շարք առավելություններ ունեն առողջության համար, սակայն դրա հետ մեկտեղ առաջացնում են գազեր և որովայնի փքվածություն, այնպես որ պետք է խուսափել տվյալ սնունդից, որքանով հնարավոր է: Եթե չեք կարողանում առանց կաթնամթերքի, կաթի փոխարեն բնական յոգուրտ օգտագործեք:

Վերամշակված սննդամթերք, սուրճ, շաքարավազ և ալկոհոլ

Սուրճն ու ալկոհոլը  նպաստում են որովայնի հատվածում ճարպի կուտակմանը, այնպես որ ցանկալի է հրաժարվել այս ըմպելիքների օգտագործումից, եթե նիհարելու ցանկություն ունեք:

Աղ

Աղը այն համեմունքն է, առանց որի չի պատրաստվում ոչ մի ուտեստ: Այնուամենայնիվ, այն առաջացնում է օրգանիզմում հեղուկի կուտակում, ինչի պատճառով էլ որովայնը փքվում է: Հասցրեք նվազագույնի աղի օգտագործումը:

Ածխաջրեր

Մակարոնեղենը, հացը, կոնֆետները և այլ մթերքը, որը հարուստ է ածխաջրերով, վնասակար են առողջության համար, նաև դանդաղեցնում են ճարպի այրման գործընթացը:

Ասեք «Այո» մրգերի

Մրգերը հարուստ են մանրաթելերով, ֆրուկտոզայով, որոնք մարմինն ապահովում են էներգիայով, արագացնում նյութափոխանակությունը, թուլացնում քաղցի զգացումը: Երբ խոսքը գնում է որովայնի շրջանում ճարպի մասին, մրգի որոշակի տեսակներ ավելի օգտակար են: Օրինակ, տանձը կամ խնձորը կարող են դանդաղեցնել նյութափոխանակությունը, իսկ ցիտրուսայինները, հակառակը, արագացնում են:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: