Արդեն 30 տարի օգտագործում եմ սխտոր ճզմիչը, պարզվում է՝ միշտ սխալ եմ արել․ ահա թե ինչպես է պետք

Կարծում եմ, շատերն են ինձ պես ճզմում սխտորը․ սկզբում մաքրում են այն, իսկ հետո ճզմում։ Սակայն վերջերս ընկերուհիս էր ինձ հյուր եկել, ու ասաց, որ կեղևը հեռացնել պետք չէ։ Կարող եք միանգամից 1 կամ 2 պճեղ դնել ճզմիչի մեջ։

Արդյունքում դուրս է գալիս միայն սխտորի միջուկը։ Իսկ ամբողջ կեղևը մնում է ճզմիչի ներսում։

Հիանալի է այն, որ ձեռքերից հոտ չի գա։ Իհարկե, միշտ էլ կարող եք լվանալ ձեռքերը, բայց այսպես ավելի հեշտ ու արագ կլինի։

Պարզվում է, աշխարհահռչակ խոհարարները վաղուց են կիրառում այս հնարքը։ Սա հատկապես կօգնի այն դեպքում, երբ պետք լինի ճզմել մեծ քանակությամբ սխտոր, օրինակ աջիկայի համար։ 

Սխտոր ճզմիչի հետ կապված ևս մի հետաքրքիր բան կա․ արդյոք գիտեիք, որ բռնակի վրայի անցքը նախատեսված է բալի կորիզները հեռացնելու համար։ Իսկ հենց ճզմիչով կարող եք մանրացնել հատիկավոր պղպեղը, մաքրել ընկույզը։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: