Առանց ժավելի ու եռացնելու․․․ Հիանալի միջոց՝ սպիտակ հագուստը նորից ձյունաճերմակ դարձնելու համար

Պարտադիր չէ գնել թանկարժեք փոշիներ ու սպիտակեցուցիչներ, որպեսզի վերադարձնեք հագուստի և սրբիչների ձյունաճերմակ տեսքը։ Ու եռացնելու կարիք էլ չկա։ Տվյալ խնդիրը կարող եք լուծել ինքնասարք միջոցի օգնությամբ։ Արդյունքն ուղղակի շշմեցնող է։ Այն կգերազանցի ձեր ակնկալիքները՝ չնայած դրա մատչելիությանը։ Առավել ևս, բաղադրիչները գրեթե միշտ կան տանը։

Այս հրաշք միջոցը հեշտությամբ կմաքրի ցանկացած լաքաներ ու իրերը նորից սպիտակ կդարձնի։

Ինչ է անհրաժեշտ․

  • անուշադրի սպիրտ՝ 2-3 ճ․գ․
  • կալցինացված սոդա՝ 2 ճ․գ․
  • տնտեսական օճառ՝ 3ճ ․գ․, քերած վիճակում
  • տաք ջուր՝ 5լ

Ինչ է պետք անել․

Ջուրը պիտի լինի 80 ջերմաստիճանից ոչ սառը։ Մեջը լցնել վերը նշված բոլոր բաղադրիչները։ Օճառը պիտի ամբղջությամբ լուծվի։

Եթե հագուստի վրա չկան կայուն հետքեր, անուշադրի սպիրտ լցրեք 2 ճ․գ․։

Այժմ սպիտակ հագուստը դրեք լուծույթի մեջ, ծածկեք կափարիչով և թողեք՝ մինչ ջրի լիարժեք սառելը։

Մի քանի ժամից հանեք թրջած հագուստը ու սովորականի պես լվացեք՝ ավելացնելով լվացքի փոշի։

Միայն տեսեք արդյունքը․․․ հրաշալի է։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: