Աղջիկը կարողացել է այնքան գումար աշխատել, որ կատարի մոր երազանքը… սենյակը՝ վերանորոգումից առաջ և հետո

Մինչ 18 տարեկանը լրանալը Մարինան ապրել է ծնողների տանը: Ընտանիքը հարուտ չէր, մայրն ու հայրը սովորական աշխատողներ էին, վերջին տարիներին՝ հաշմանդամության պատճառով թոշակառու: Նրանք շատ քիչ եկամուտ ունեին, և գումարը բավականացնում էր միայն սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ գնելուն:

Մարինան ամբողջ կյանքում ձգտել է գումար վաստակել, օգնել ծնողներին: Ժամանակին նա գովազդային պաստառներ է փակցրել, բրոշուրներ բաժանել, աշխատել խանութում… Բայց չնայած գործադրած ջանքերին՝ մեծ գումար աշխատել նրա մոտ չէր ստացվում:

Միակ ելքը ըստ Մարինայի՝ լավ կթություն ստանալն էր: Աղջիկը կարողացավ գերազանց հանձնել քննությունները, անվճար ընդունվել և սկսել ուսումը մայրաքաղաքում գտնվող համալսարանում: 18 տարեկանում նա լքեց հայրական տունը:

Մարինան ամենակզբից հստակ որոշել էր, որ հենց սկսի գումար վաստակել, պիտի նորոգի ծնողների տունը:

Մոտ 1,5 տարի աղջիկը համատեղում էր ուսումն ու տարբեր աշխատանքները: Բարդ էր, բայց նրա ջանքերը զուր չանցան: Մարինան կարողացավ գումար հավաքել՝ ննջասենյակը նորոգելու համար:

Քանի որ աշխատողների գումար չունեին, ընտանիքի անդամները սեփական ձեռքերով էին անում ամեն ինչ: Կարգի բերեցին պատերը, ներկեցին մարտկոցները, ընտրեցին ու ինքնուրույն կարեցին վարագույրերը:

Հին փայտե հատակները ծածկեցին լամինատով, կահույքի մի մասը նորով փոխարինեցին, իսկ մյուս մասն էլ հատուկ մաքրող ծառայության շնորհիվ կարգի բերեցին: Վարպետ կանչել են միայն ձգվող առաստաղ տեղադրելու համար:

Այժմ Մարինան ունի նոր նպատակ. վերանորոգել խոհանոցն ու լոգասենյակը: Վստահ ենք, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: