ՖՈՏՈ․Քիչ առաջ ուժեղ քամու պատճառով Երևանում նաև մեքենաներ են վնասվել

Երևանում ուժեղ քամիների հետևանքով ավերածություններ են գրանցվել:  Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ավերածություններ են գրանցվել Չարբախի հատվածում:

«Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։ Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա»,-ասված է հաղորդագրությունում

Понравилась статья? Поделиться с друзьями: