Օնիկ Գասպարյանը ապտակել է՝ Արայիկ Հարությունյանին․ մանրամասներ

«Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ». խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Artsakhpress.am-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։

Ավանեսյանը տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

168.am-ը քիչ առաջ հղում տալով իր խիստ հավաստի աղբյուրներին տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Նա այնտեղ է գնացել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ով որոշ ժամանակ անց գնացել է:

ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով Արայիկ Հարությունյանը փորձել է ճնշում բանեցնել Օնիկ Գասպարյանի վրա, ինչի ի պատասխան ապտակ է ստացել գեներալի կողմից: Արայիկ Հարությունյանը ապտակ ստանալուց հետո շատ արագ դուրս է եկել սենյակից:

Понравилась статья? Поделиться с друзьями: