Օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան ելույթ է ունեցել հայկական դուդուկի հնչյունների ներքո (ՎԻԴԵՈ)

Ռուս գեղասահորդուհի, օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան Internationaux de France Գրան պրիի 2019/20 մրցաշրջանի երրորդ փուլում ելույթ է ունեցել հայկական դուդուկի հնչյունների ներքո։

Զագիտովայի ելույթն ուղեկցվել է «The Feeling Begins» ստեղծագործության ներքո, որի հեղինակն է բրիտանացի երաժիշտ, կոմպոզիտ Պիտեր Գեբրիելը։ Ստեղծագործության մեջ հնչում է դուդուկ` Ջիվան Գասպարյանի կատարմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: