Քրիստինա Եղոյանի մեղրամսի լուսանկարները

Քրիստինա Եղոյանի մեղրամսի լուսանկարները

Tert.am Life-ն արդեն հայտնել է, որ դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանն ամուսնացել է, իսկ նրա ընտրյալը Սիմոն Խաչատրյանն է:

Նա և Քրիստինան հասակակիցներն են՝ երկուսն էլ ծնվել են 1993 թվականին՝ 1 ամսվա տարբերությամբ։

Հարսանիքից հետո Քրիստինան և ամուսինը մեղրամսի են մեկնել ծովափնյա երկիր, որտեղից Քրիստինան հաճախ լուսանկարներ է հրապարակում Ինստագրամի իր էջում:

Լուսանկարներից մեկին կից Քրիստինան գրել է, որ արևոտ եղանակը շատ էր կարոտել, իսկ ուղտի վրա արված լուսանկարում դերասանուհին գրել է. «Կուզեի ապրել մի երկրում, որտեղ մշտապես ամառ է»:

Քրիստինան նաև տեսանյութ է հրապարակել դայվինգից ու կից գրել. «Շատ սիրուն, շատ թափանցիկ ու մաքուր»:

Հիշեցնենք, որ Քրիստինան և Սիմոնն ամուսնացել են մարտի 10-ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Դերասանուհին հարսանիքին մանրակրկիտ էր նախապատրաստվել և երեք զգեստափոխություն ունեցել:

Понравилась статья? Поделиться с друзьями: