Փաշինյանը հայտնեց զпհերի՝ պաշտոնապես հաստատված թիվը

Վարչապետ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում հայտարարել է, թե այժմ ընդդիմադիր ուժերը շահարկում են պատերազմի ժամանակ զոհվածների ընդհանուր թիվը՝ մի օր հայտարարելով, թե զոհերի թիվը 4000 է, մի օր՝ 10.000:

«Հա՛, մենք բազմաթիվ զпհեր ենք ունեցել, և ես ուզում եմ ասել, քանի որ, ըստ էության հրապարակել ենք, բայց պաշտոնապես չի հրապարակվել … էսօրվա դրությամբ պաշտոնապես հաստատված մենք ունենք 3250 զпհ, որոնք պաշտոնապես հաստատված են:

Այսինքն՝ մшհվшն վկայականներով արձանագրված ա: Մենք էսօրվա դրությամբ ունենք 189 ծնող, ընտանիք, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Այո՛, մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց էդ ցուցակը պետք է ճշգրտվի, որովհետև այդ ցուցակներից, օրինակ, վերջին ամիսներին 10 հոգի հայտնաբերվել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ: Նկատի ունեմ՝ մենք առանց էն էլ շատ թվով զոհեր ենք ունեցել, պետք չի քաղաքական նպատակներով էդ զոհերի թիվը կրկնապատկել, եռապատկել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ եթե նոր հանգամանքներ էլ ի հայտ գան, այնուամենայնիվ, զոհերի թիվը չի անցնի 4000-ը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: