Երեկ իրականացված որոնողական աշխատանքներն անարդյունք էին ավարտվել։
Փրկարարները Հրազդանի կիրճում ժամեր առաջ հայտնաբերել են անհետ կորած 15-ամյա Հրաչյա Ներսիսյանի դ ին։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը
«Հունվարի 31-ին՝ 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Հ․ Ն․-ի դ ի»,- նշված է հաղորդագրության մեջ
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Որոնողական աշխատանքները երեկ ավարտվել էին անարդյունք։