Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ

Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բարձունքին մոտանելուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Ներքին Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը:

Մալունցն այս պահին այլ մանրամասներ չհայտնեց:

Հիշեցնենք, որ Մալունցը Tert.am-ին հայտնել էր, որ ՀՀ տարածքում, Սև լիճ առաջացած ադրբեջանական և հայկական կողմի միջև բանակցությունները շարունակվում էին Ներքին Խնձորեսկում, իսկ մինչ այդ Սև լճի տարածքում էր:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ևս անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին և նշել․ «Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրիչ գործողություն է իրականացրել ու հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում, ուզում եմ ասել, որ երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ նույնը»։

Նա նշեց, որ ինքը բանակցություններին չի մասնակցում և այս պահին որևէ տեղեկություն չունի։ «Ինֆորմացիային չեմ տիրապետում»,–ասաց նա։

Վերիշենի համայնքապետն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց,որ բանակցությունների արդյունքի վերաբերյալ մանրամասներ չգիտի, ոչինչ չի փոխվել, հակառակը`թշնամին փորձում է ամրանալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: