Տաքսու վարորդը դիստանցիա չէր պահում, հայ-հայ ա՝ դիմացի ավտոների «հե տույքը պաչելու» էր։ Մի քանի անգամ ստիպված կտրուկ արգելակեց, մեկ էլ… Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը գրում է. Տաքսու վարորդը դիստանցիա չէր պահում, հայ-հայ ա՝ դիմացի ավտոների «հե տույքը պաչելու» էր։ Մի քանի անգամ ստիպված կտրուկ արգելակեց, մի անգամ էլ աջ փախցրեց ավտոն, լավ է 2-րդ գծում մեքենա չկար այդ պահին։

Խաչմերուկում լույսը փոխվելիս դիմացի մեքենայի վարորդը մի քիչ ուշացրեց տեղից պոկվելը, վարորդս է՛լ սիգնալ տվեց, իսկ երբ կողքով էլ անցնելուց տեսավ, որ հեռախոսով էր խոսում դիմացինը, հո չոգևորվե՜ց, հո չբորբոքվե՜ց, ընդհուպ մինչև հայհ ոյելը, թե բա հեռախոսով այ սենց խոսելու պատճառով է վթարների 90 տոկոսը։

Շատ խնդալու էր, որ 15 րոպեում 4–5 անգամ վթ արային իրավիճակ ստեղծողը ուրիշի փնթիությունից էր այդպես բուռն բո ղոքում։ Ավելի ճիշտ՝ խնդալու կլիներ, եթե ես կողքը նստած չլինեի։ — Իսկ մնացած 10 տոկոսը ինչի՞ց ա լինում, ուստա, — հարցրեցի, — կարո՞ղ ա արագությունը գերազանցելուց, դիստանցիա չպահելուց։

Ոգևորված ինչ-որ բան էր ուզում ասել, բայց պապանձվեց։ Անհասկանալի գռմռոց ստացվեց, այնուամենայնիվ է՛լ չշարունակեց։ Լուռ հասանք տեղ, բարեբախտաբար առանց նոր պատահարների։

Понравилась статья? Поделиться с друзьями: