Վահրամ Պողոսյանը՝ Արցախի բանակի հետագա ճակատագրի մասին

Վահրամ Պողոսյանը՝ Արցախի բանակի հետագա ճակատագրի մասին

Արցախի պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ՝ վերակազմավորվում:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քայլեր են ձեռնարկվում արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի: Քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու և կրճատելու հարցը»,- նշել է Պողոսյանը:

Նշենք, որ վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, թե որոշում է կայացվել լուծարել Արցախի ՊԲ-ը։

Ավելի վաղ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նույնպես անդրադարձել էր շրջանառվող լուրերին և տեղեկացրել, որ «Արցախի պետական մարմինները ներկայում զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց սահմանների պաշտպանության նպատակով»:

Թե ինչ ստորաբաժանումների մասին է խոսքը, Բալասանյանը չի մանրամասնել։

Աղբյուրի տեղեկություններով՝ զուգահեռաբար բանակի վերակազմավորման գործընթացներ են ընթանում են նաև ՀՀ ՊՆ-ում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Понравилась статья? Поделиться с друзьями: