Սրճարանում նստած տղան ու աղջիկը համբուրվում էին, երբ մի տաս հոգիներս մտան, հրեցին տղային ու աղջկան քարշ տալով տարան իրենց հետ…

Սրճարանում նստած տղան ու աղջիկը համբուրվում էին, երբ մի տաս հոգիներս մտան, հրեցին տղային ու աղջկան քարշ տալով տարան իրենց հետ…

Սերգեյ Բագրատյանն իր էջում գրել է. ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Ազգային ժողովից տաքսիով իջնում էի տուն: Ճանապարհին տաքսիստը պատմում էր, որ ինքը հինգ տարի առաջ, մինչ տաքսի վարելն ուներ խանութ, ու այդ խանութի եկամուտով իր ընտանիքը շատ լավ ապրում էր: Սակայն մի օր

եկան հարկայինները, ակտ գրեցին, հետո էլ առաջարկեցին խանութը վաճառել, քանի որ մի քիչ այն կողմում գտնվող խանութի տերը հարկայինի պետն էր ու իմաստ չուներ դիմադրելը: Մի խոսքով խեղճ մարդու ձեռքից կոպեկներով խանութը խլել էին: Այժմ էս մարդը մրմռում էր, տնքում էր և խոնավ աչքերով նայում էր աչքերիս իսկ ես անզորությունից մտքիս մեջ գոռում էի… Տարիներ

առաջ որդիս պատմեց, որ սրճարանում ականատես է եղել, թե ոնց իրենց կողքի սեղանին նստած տղան ու աղջիկը համբուրվում էին, երբ մի տաս հոգի, հայտնի բարձրաստիճան պաշտոնյայի տղայի գլխավորությամբ, մտան սրճարան, հրեցին տղային ու աղջկան քարշ տալով տարան իրենց հետ…տղաս իրեն չէր ներում, որ չի կարողացել միջամտել… Լուռ նայեցի տղայիս աչքերի մեջ և անզորությունից

մտքիս մեջ գոռացի… Մի քանի տարի առաջ նոտարի մոտ հերթում սպասում էի, երբ մի կին երեխան գրկին մոտեցավ ինձ ու խնդրեց, որ հերթս զիջեմ իրեն…իհարկե զիջեցի, սակայն դեռ չէր հասցրել նոտարի մոտ մտնել՝ մի հինգ հոգի հաղթանդամ տղամարդիկ հայտնի պատգամավորի գլխավորությամբ հրեցին կնոջը ու արտահերթ

մտան նոտարի մոտ….փորձեցի միջամտել, սակայն թիկնապահները փակեցին դեմս ու բութ հայացքով նայում էին վրաս…խեղճ կինը աղերսագին նայում էր աչքերիս մեջ, իսկ ես անզորությունից գոռում էի մտքիս մեջ…. Հազարավոր նման դեպքեր տարիներ շարունակ խեղել են բոլոր գիտակից մարդկանց

հոգիները… փշրել են նրանց երազանքները… ավե րել են տուն, հայրենիք, սրբություն…. Միլիոնավոր արտագաղ թած մեր եղբայրներին, քույրերին, զավակներին զրկել եք առավել թանկից՝ հայրենիքից… պանդուխտի ցուպը ձեռքերի վրա, կսկիծը և մորմոքը սրտերում, կարոտը հոգիների մեջ թափառում են երկրե- երկիր…. էդպես էլ չգտնելով

իրենց ինքնությունը.. Եւ այժմ զարմանում են՝ թե ինչու ժողովուրդը դուրս չի գալիս փողոց…ժողովրդի ողնաշարը դուք եք ջար դել, իշխանությունը կապ չունի…. իշխանությունը մե ղավոր է, որ չի կարողանում պատ ժել ժողովրդի ողնաշարը ջար դողներին… Այ դրա համար էլ արտահերթ ընտրություններ են տեղի ունենում…

Понравилась статья? Поделиться с друзьями: