Ստիպեցինք , որ Լևոն Արոնյանի մայրը նեղսրտեր, Լևոն, վստահ եմ, ազգիցդ խռով չես մնա…կորցնելուց հետո ենք գնահատում մարդկանց

Կլինի՞ գեթ մեկը , ով արդար կերպով այլոց վաստակը գնահատի : Չգիտե՛մ էլ : Այն , որ Հայաստանի անունը աշխարհով մեկ հնչեցրել է , դա պետք է հրամայական լիներ, որպեսզի հարգենք այս մարդուն , բայց չէ՜, պետք է ստիպենք , որ իր ծնողը փորձի բացատրել , արդարանալ , նեղսրտել…

Լևոն , դու պատերազմի վերջնարդյունքի համար էլ ես մեղավոր , տեղյակ ե՞ս…
Ինչու՞ քո վաստակած թոշակով տանկեր չես առել , բրոնի ժիլետն ի՞նչ էր , որ չառար ու երկու գնումների գործընթաց տապալեցիր, ծննդատներն ինչու՞ չվերազինեցիր ու արդյունքում փակվեց … Բա դու խիղճ ունես ու էսքանից հետո էլ երկրից գնում ես …

Կորցնելուց հետո ենք գնահատում մարդկանց կամ էլ նամարդավարի երբեք չենք գիտակցում , թե ի՞նչ կորցրեցինք…

Հուսով եմ մի օր կարժանանաս քո մասին ֆիլմի նկարահանմանը , որը պետական բյուջեից հատկացվող գումարով կլինի … քեզ բարի երթ և վստահ եմ ազգիցդ խռով չես մնա …

ԱԺ պատգամավոր, նակին իմքայլական Սոֆյա Հովսեփյան

Понравилась статья? Поделиться с друзьями: