Սիթիի ահռելի ու ագրեսիվ հերթի վերջում մի պուճուրիկ աղջիկ կանգնեց․․․ Բոլորս զամբյուղներով էինք, իսկ նրա ձեռքին 2 նվերի տոպրակ էր․․․

Նանա Քնար ֆեյսբուքյան օգտատերը գրում է.

Սիթիի ահռելի ու ագրեսիվ հերթի վերջում մի պուճուրիկ աղջիկ կանգնեց։ Բոլորս զամբյուղներով էինք, իսկ նրա ձեռքին 2 նվերի տոպրակ էր։ Թողեցինք, որ առաջ անցնի։

— Կասայիս փողերով մամային ու պապայի գուլպաներ եմ առել, այս տոպրակիկներով եմ ուզում նվիրեմ, — սկսեց պատմել պուճուրը։ Հերթը հասավ իրեն, պուճուրիկ թաթիկով հազար դրամը ձգեց վաճառողուհուն, ստացավ մանրը եւ երկու քայլ

արեց։ Հետո շրջվեց, նայեց երկար հերթին, ժպտաց երկու փոսիկներով ու — Շնորհակալություն ! Ուրախ Սուրբ Ծնունդ բոլորիդ

Հերթը կորցրեց իր ամբողջ ագրեսիան ու բոլորը սկսեցի #ազիզջան #միմիմի ։

Նրանից հետո կռվ արար կանայք էին, անդաս տիարակ ձյաձ, ու էլի եսիմ ովքեր, բայց բոլորս մտքով աղջնակի հետ էինք ու ժպտում էինք ։ Եսիմ, սիրում եմ սենց բաներ )

Понравилась статья? Поделиться с друзьями: