«Սա ուղղակի անհնար է, որտեղից քեզ այսպիսի ձայն»․ Անահիտ Ադամյանն անցել է «Ну-ка, все вместе!» շոուի եզրափակիչ փուլ (Տեսանյութ)

«Սա ուղղակի անհնար է, որտեղից քեզ այսպիսի ձայն»․ Անահիտ Ադամյանն անցել է «Ну-ка, все вместе!» շոուի եզրափակիչ փուլ (Տեսանյութ)

Աշոտ Ղազարյանի 17 տարեկան թոռնուհին «Россия1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» նախագծի ժամանակ կատարել է «Я тебе не верю» երգն ու ժյուրիի 100 անդամներից 82-ին։

«Ну-ка, все вместе!»-ի մանկական թողարկման ընթացքում, թեեւ Անահիտը և եղբայրը ճանաչվել էին հաղթող, սակայն չէին կարողացել ոտքի հանել ժյուրիի ամենաբծախնդիր անդամին՝ Սերգեյ Լազարեւին: Այս անգամ ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգիչը ոչ միայն ոտքի է կանգնել, այլ նաև ոգևորել Անահիտին դրական խոսքերով՝ նշելով, որ սա ուղղակի անհնար է, որտեղից քեզ այսպիսի ձայն:

Անդրադառնալով Սերգեյ Լազարևի կարծիքին՝ Անահիտը խոստովանեց. «Իրականում այս անգամ իմ գլխավոր նպատակը հենց այն էր, որ այնպես երգեմ, որպեսզի Սերգեյ Լազարևը գոհ մնա իմ կատարումից:

Տեսանյութը ստորև

Понравилась статья? Поделиться с друзьями: