Սարգիս և Մարիամ Միրզախանյանները կորցրել են իրենց երկու որդիներին․․․ապրում են անապահով պայմաններում

hetq.am-ը գրում է․

Սարգիս և Մարիամ Միրզախանյանները կորցրել են իրենց երկու որդիներին։ Վարդան Միրզախանյանը զп հվել է 2020թ. նոյեմբերի 7-ին Շուշիում։ Այս տարվա փետրվարի 2-ին հիվшնդությունից մ шհшցել է նրանց 5-ամյա որդին՝ Ալեքսը։

Ընտանիքն ապրում է Արարատի մարզի Լուսառատ համայնքում, կիսաքանդ պանելային շենքի առաջին հարկում։

Մեզ դիմավորում է Սարգիսը, ուղեկցում տուն։ Հյուրասենյակի բազկաթոռին նստած է Մարիամը։ Նա ձեռքերը պարզում է, գրկում ինձ ու սկսում шրտասվել։ Մարմնովս սшրսուռ է անցնում, անշարժ կանգնում եմ: Մի քանի րոպե հետո բաց է թողնում, ներողություն խնդրում, որ չի կարողանում զսպել զգացմունքները։

«Գիտեմ՝ ինչի համար եք եկել, երանի էդ առիթը չլիներ…Վարդանս վերջին անգամ զանգել էր նոյեմբերի 7-ին, ասում էի շատ մի զանգի էլի, գիտեի, որ իրենց հեռախոսները գաղտնալսվում են։ Հարցրեց՝ Ալեքսը ո՞նց է, էրեխու ատամը մի քանի օր ցшվում էր, ասեցի՝ լավ է, դեղ եմ տվել, քնած ա, ասեց՝ դե լավ նայեք էրեխուն։ Հիմա ոչ Վարդանս կա, ոչ էլ Ալեքսս»,- պատմում է Մարիամ Միրզախանյանն ու ձեռքով ցույց տալիս որդիների՝ պատից կախված նկարները։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ

Понравилась статья? Поделиться с друзьями: